Podcast-Գիտության շաբաթ. Խաղի միջոցով ուսուցումը` կրթական գործունեության արդյունավետ եղանակ
Update: 2025-09-01
Description
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու LEGO-ի ստեղծած ուսումնական խաղային հավաքածուները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում։ Մասնագետները կարծում են, որ կրթության ոլորտը ամբողջ աշխարհում որակական փոփոխությունների է ենթարկվում, ու առանցքում խաղի միջոցով ուսուցումն է, երբ երեխան ոչ թե ուղղակի պասիվ կրթվում է, այլև ինքն է մասնակցում իր իսկ ուսուցմանը։ Խաղի միջոցով ուսուցումը շատ ավելի արդյունավետ է։
Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է Lego Education կրթական ծրագրի Հայաստանի ներկայացուցիչ CET ընկերության տնօրեն Ռիմա Եղիազարյանը:
Comments
In Channel